Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրահանձնաժողովը որոշել է հասանելիություն ստանալ «Գազպրոմի» պայմանագրերին

Եվրահանձնաժողովը որոշել է հասանելիություն ստանալ «Գազպրոմի» պայմանագրերին
26.01.2016 | 22:41

Եվրահանձնաժողովն օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք թույլ կտան բացահայտել Եվրոպայում ռուսական «Գազպրոմ» ընկերության առևտրային պայմանագրերի մասին տեղեկատվությունը, հաղորդում է Коммерсантъ-ը: Թերթի տրամադրության տակ է հայտնվել երկու օրենքի նախագիծ, որոնք պետք է դառնան ԵՄ էներգամիության ստեղծման հիմնական փաստաթղթերը։ Դրանցից մեկը վերաբերում է էներգետիկ ոլորտում համաձայնագրերի մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմի ստեղծմանը, իսկ երկրորդը փոփոխություններ է մտցնում 2010-ից գազային մատակարարումների անվտանգության մասին ուղեցույցում: Եթե ընդունվի առաջին օրենքի նախագիծը, ԵՄ երկրներին կարգելվի միջկառավարական պայմանագրեր կնքել էներգետիկ ոլորտում՝ առանց Եվրահանձնաժողովի հավանության: Փաստաթուղթը նաև կպարտավորեցնի ԵՄ բոլոր անդամներին երեք ամսում Եվրահանձնաժողովին ներկայացնել գործող միջկառավարական համաձայնագրերի մասին տեղեկատվությունը։

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ